ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին». մեկնարկել է իրազեկման համաշխարհային շաբաթը
Նոյեմբերի 18-24-ը Հակամանրէային կայունության իրազեկման համաշխարհային շաբաթն այս տարի անցկացվում է «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին» խորագրով:
Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախվածության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար: Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց հակամանրէային դեղերի, սակայն տարիների ընթացքում դրանց հանդեպ մանրէների կայունության զարգացման հետևանքով կարևորագույն դեղերը դառնում են անարդյունավետ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնության՝ յուրաքանչյուր տարի հայտարարվում է հակամանրէային իրազեկման շաբաթ, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը մանրէային վարակների և նրանցից բխող խնդիրների վերաբերյալ, որն էլ, իր հերթին, կնպաստի վարակների տարածման արագության նվազմանը:
Դեղերի հանդեպ կայունության ձեռքբերման արդյունքում հակաբիոտիկները և այլ հակամանրէային դեղամիջոցները դառնում են անարդյունավետ, իսկ վարակները դառնում են ավելի դժվար բուժվող կամ ընդհանրապես անբուժելի: Հետազոտողները գնահատել են, որ բակտերիաների հակամանրէային կայունությունը առաջացրել է մոտ 1,27 միլիոն մահ 2019 թվականին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականը աշխարհում կգրանցվի մոտ 10 միլիոն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 միլիարդ դոլար:
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը ոչ միայն առողջապահության այլև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և աճը խթանելու նպատակներով:
Արդյունքում դեղերի մնացորդները կարող սննդամթերքի միջոցով անցնել մարդուն և առաջացնել կայունություն հակամանրէային միջոցների նկատմամբ:
Միջազգային տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` նաև որպես կերային հավելում:
Հակամանրէային իրազեկման համաշխարհային շաբաթը նշվում է ամեն տարի՝ բարելավելու հակամանրէային կայունության վերաբերյալ իրազեկումն ու խնդրի կարևորության մասին ըմբռնումը հանրության կողմից բարձրացնելու համար՝ «Մեկ առողջություն» քաղաքականության շրջանակներում:
Այս տարվա կարգախոսն է՝ «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին»:
Հայաստանը ևս անմասն չի մնում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությամբ պայմանավորված խնդիրների հետ առնչվելուց և վերջինի դեմ պայքարը հանդիսանում է ոլորտի գերակայություններից մեկը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նույնպես «մեկ առողջության» մոտեցման կողմնակից է և ակտիվորեն իրականացնում է հակամանրէային կայունության դեմ պայքարի քաղաքականություն թե՛ գիտական և թե՛ կլինիկական ոլորտներում: Մասնավորապես՝ համալսարանական «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրները 2016 թվականին մասնակցել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությանը, որի նպատական էր հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործումը, բժշկական և ռեֆերենս լաբորատորիայի մանրէաբանական լաբորատորիաների կարողությունների զարգացումը, ինչպես նաև մանրէաբանական լաբորատորիաների ախտորոշման և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության լաբորատոր հետազոտությունների որակի բարելավումը:
Հիվանդանոցային համալիրների լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի մանրէաբանական լաբորատորիան ամեն տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի և առողջապահական միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների կողմից անցկացվող որակի արտաքին գնահատման իրականացման գործընթացին և ստանում է «Որակի ճանաչման միջազգային հավաստագիր»:
Վերոնշյալի հետ մեկտեղ՝ ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում մշակման և ներդրման փուլում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման, հայտնաբերման, հաղորդման գործընթացի, հակամանրէային դեղերի նպատակային և արդյունավետ բուժման իրականացման, վարման մեթոդների կատարելագործումը:
Հորդորում ենք հանրությանը խուսափել հակամանրէային դեղամիջոցների ոչ նպատակային, անկանոն և առանց բժիշկի նշանակաման օգտագործումից, որը կարող է վնասել ձեր և ձեր սիրելիների առողջությանը:
|
Կարդացեք նաև
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...
Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է...
Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը...
Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3»...
Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար...
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը...
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ...
Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ...
Մաշկի բնածին գենետիկ հիվանդությունների խմբի` Գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին նվիրված «Բուժմիություն» առաջին հայ-ռուսական համաժողովը մեկնարկել է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն